Ուրախ եմ, որ ստիպված չեմ լինի վազել այս տղայի հետևից. Լապորտ

Էմերիկ Լապորտը կատակել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին:

Մայիսի 10-ին անգլիական ակումբը հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ նորվեգացի հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու մասին։

«Ես երջանիկ եմ, որ ստիպված չեմ լինի մոտակա երկու տարվա ընթացքում վազել այս տղայի հետևից: Բարի գալուստ, Էրլինգ»,– գրել է «քաղաքաբնակների» պաշտպանը։

Հոլանդը «Սիթի» է տեղափոխվել 75 մլն եվրոյի դիմաց: