Արաուխոն գիտակցության է եկել. նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում

Կատալոնական «Բարսելոնան» մեկնաբանել է Ռոնալդ Արաուխոյի առողջական վիճակը:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը «Սելտայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում թիմակից Գավիի հետ բախվելուց հետո:

Կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի վնասվածքի հետ կապված։

Արաուխոյի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Նա տեղափոխվել էր հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։

Լրագրող Դեյվիդ Ռեվերտերը գրում է, որ պաշտպանըն արդեն ուշքի է եկել։