Ռեալի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է Marca-ն:

Գործող պայմանագրի ժամկետը լրացել է 2023 թվականին։ Կողմերի միջև բանակցություններն արագ են ընթացել, սակայն այն օրը, երբ ակումբը կհայտարարի պայմանագրի երկարաձգման մասին, դեռևս հայտնի չէ:

Ֆուտբոլիստն անտեսել է Ա Սերիայի որոշ ակումբների հետաքրքրությունը:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Նաչոն «Ռեալի» առաջին թիմում է հանդես գալիս 2013 թվականից: