«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։
«Մանչեսթեր Սիթիին» պետք են առաջատարներ, իսկ Գվարդիոլային նրանք պետք չեն: Նրան անհատականություններ պետք չեն։ Նա ցանկանում է լինել թիմի միանձնյա առաջատարը։
Այդ իսկ պատճառով, երբ «Սիթին» խնդիրներ ունի, ոչ ոք չի կարողանում դրանք լուծել։ Նրանք խաղադաշտում ոչ ոք չունեն, ով կօգնի իրենց: Պեպը ստեղծում է նման թիմեր, բայց խուսափում է ուժեղ անհատականություն ունեցող խաղացողների հետ բախումներից։
«Բարսելոնայում» այդպես էր, նա իր թիմերն այնպես է կառուցում, որ վերահսկի բոլորին։ Երբ ինչ-որ բան այն չէ, նա միակն է, ով որոշում է կայացնում։ Սիթին սխալվեց, դա ճիշտ է: Նրանք նման են ՊՍԺ-ին: Նրանք փողի վրա հիմնված ակումբներ են»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Marca-ն: