Պիոլին և Տոնալին ասել են, թե ինչպես է Իբրահիմովիչը մոտիվացրել թիմին Վերոնայի հետ խաղից առաջ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում «Վերոնայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո (3:1) տված հարցազրույցում ակումբի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ միասին ասել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաղին մեկնարկից առաջ մոտիվացրել է թիմին:։

«Նա ասաց բառեր, որոնք տպավորություն թողեցին, թափանցեցին դաշտ դուրս եկածների սրտերը: Իբրան ասաց. «Իզուր չէ, որ Միլանում հիշում են միայն Սկուդետոն և Չեմպիոնների լիգան նվաճած ֆուտբոլիստներին: Եթե ​​ուզում ենք, որ մեզ հիշեն, մենք երեք խաղ ունենք, որտեղ պետք է ամեն ինչ տանք»։

«Իբրան մեզ տվեց այն հիմքը, որն անհրաժեշտ էր երեք միավոր վաստակելու համար, որն ամենակարևորն էր»,- Ստեֆանո Պիոլիի և Սանդրո Տոնալիի խոսքերն են մեջբերում Sky Sport Italia-ան: