Ադեյեմին հանուն Բորուսիայի մերժել է անգլիական գրանդին

Տոմաս Սոլոմոնը, ով «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի գործակալն է, ասել է, որ իր հաճախորդը հրաժարվել է մտածել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին և մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելուն:

«Մենք մոտ ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնության գալուն: Նրա հնգամյա պայմանագրում գնման կետ չի լինի: Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր մրցել Քարիմ Ադեյեմիի համար, բայց իմ հաճախորդը նախընտրեց Դորտմունդի «Բորուսիան», – Սոլոմոնի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

20-ամյա Կարիմ Ադեյեմին այս մրցաշրջանում «ՌԲ Զալցբուրգի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը գերմանացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։