Կլոպը զղջացել է Տոտենհեմի հասցեին ասված խոսքերի համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զղջացել է «Տոտենհեմի» դեմ խաղից հետո իր խոսքերի համար:

Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղից հետո (1:1) գերմանացին քննադատել էր լոնդոնյան թիմի պաշտպանողական ոճը։

«Այն, ինչ ես ասացի խաղից հետո, նորից կասեի՞: Ո՛չ: Սա վերաբերում է այն խոսքիս, որ «Տոտենհեմը» խաղում է այդպես պաշտպանողական և զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Այդ ժամանակ դա ինձ ճիշտ էր թվում։ Բայց ամեն դեպքում, այդպես ասելը սխալ էր։ Ես ուղղակի այդ պահին այդպես զգացի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։