Ես գրեթե 3 գիշեր առանց քնելու եմ անցկացրել. Ֆերնանդինիո

«Մանչեսթեր Սիթիի» Ֆերնանդինյոն պատմել է, թե ինչպես է տարել Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը.

«Ես գրեթե երեք գիշեր անցկացրել եմ առանց քնելու։

Բայց դա կյանքի մի մասն է, դա ֆուտբոլի մի մասն է: Ես մի քանի նմանատիպ իրավիճակների միջով անցել եմ, բայց ամենակարևորն այն էր, որ մեզ հաջողվեց լավ պատասխանել (հաղթելով «Նյուքասլին»):

Կարևոր հանդիպում էր, արդյունք, որը մեզ շատ էր պետք։ Բայց այն, թե ինչպես էր խաղում թիմը` դրական է։ Իսկ դա մեզ շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղերում»,- ասել է բրազիլացի կիսապաշտպանը ESPN-ին: