Նրա տարիքում միայն Կրիշտիանուն էր այդքան տաղանդավոր. Սպորտինգի նախկին մարզիչ

«Սպորտինգի» նախկին մարզիչ Տիագո Ֆերնանդեշը խոսել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի վարպետության մասին::

«Լեաուն ինչ-որ բան ունի Ռոնալդոյից: Նա կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը։ Նա ինձ հիշեցնում է Ֆենոմենին՝ արագությամբ, տեխնիկայով։ Նա ամեն շաբաթ-կիրակի ցույց է տալիս այս հատկությունները և «Միլանին» տանում է դեպի հաջողություն:

Ես հանդիպել եմ նրա հետ, երբ նա 12-13 տարեկան էր, աշխատել եմ նրա հետ «Սպորտինգի» գրեթե բոլոր մանկական թիմերում, մինչև որ նա իր նորամուտը նշեց առաջին թիմում՝ մոտ 18 տարեկանում։ Կարող եմ վստահեցնել, որ իր տարիքում միայն Կրիշտիանու Ռոնալդուն էր այդքան տաղանդավոր։

Ես հպարտ եմ, որ Ռաֆայելը խաղում է այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Միլանն» է։ Հուսով եմ, որ նա կհաղթի Սկուդետտոն:

Նա ունի անհրաժեշտ հմտություններ՝ խաղալու աշխարհի լավագույն ակումբներում՝ Մադրիդի «Ռեալից» մինչև «Բարսելոնա»: Համոզված եմ, որ նա հիանալի կարիերա է ունենալու»,- Ֆերնանդեշի խոսքերն է փոխանցում TuttoMercatoWeb-ը։