Կարամբյո. Բենզեման գտնվում էր Մորատայի, Իգուայինի և Ռոնալդուի ստվերում

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն խոսել է Մադրիդի «Ռեալում» Կարիմ Բենզեմայի փոխված դերի մասին:

«Երբ Կրիշտիանու Ռոնալդուն, Ալվարո Մորատան և Գոնսալո Իգուաինը թիմում էին, Բենզեմային հեշտ չէր: Նա միշտ գտնվում էր իր շրջապատի ստվերում։

Հիմա, երբ «Ռեալը» չունի գերաստղ, նա առաջին պլան է մղվել: Նա դասեր քաղեց լավագույններից և դարձավ առաջատար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը Super Deportivo-ին: