Չավին նշել է, թե ինչու է Հոլանդը Բարսելոնայի փոխարեն տեղափոխվում Մանչեսթեր Սիթի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» առաջիկա տեղափոխության մասին:

Նորվեգացու տրանսֆերը, որին հավակնում էր նաև «Բարսելոնան», կկատարվի այս շաբաթ։

«Այդ մասին շատ բան չեմ ասի, որպեսզի անհարգալից չլինեմ այլ նախագծերի նկատմամբ։ Ոչ միայն մեր նախագիծն է լավը: «Սիթին» վերցնում է գավաթները, պայքարում նրանց համար:

Եթե ​​նա իսկապես տեղափոխվի «Սիթի», ապա դա կլինի միայն [Բարսայի] ֆինանսական դժվարությունների պատճառով, ես դրանում կասկած չունեմ:

Չեմ ստի, ֆինանսական նկատառումներով դժվար էր այս տրանսֆերն իրականացնելը»,- կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։