Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Լասլո Կլյանհայսլերը ճանաչվել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ֆրանսիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք՝ Հունգարիան ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումն աշխարհի գործող չեմպիոնների հետ: Առաջին կեսի վերջնամասում Ատիլա Ֆիոլան բացեց խաղի հաշիվը, իսկ 66-րդ րոպեին ֆրանսիացիների հարձակվող Անտուան Գրիզմանը հավասարեցրեց այն:
