Ռեալի հետ խաղը սպանեց մեզ. Վերատի

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին Լիգա 1-ի խաղում «Տրուայի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) խոսել է թիմի վերջին հանդիպումներում անհաջող ելույթներից։ Փարիզցիները չեն կարողանում հաղթել վերջին երեք հանդիպումներում.

«Մենք մի փոքր հիասթափված ենք։ Կարծում եմ, որ մենք պետք է վայելենք նման հանդիպումները, իսկ դրա համար պետք է հաղթել և լավ խաղալ։ Ես մի փոքր հիասթափված եմ արդյունքից: Սա այն չէ, ինչի մասին մենք երազում ենք մրցաշրջանի վերջում, հատկապես, երբ արդեն ապահովել ենք չեմպիոնությունը։

Վստահ եմ, որ այն կազմով, որը մենք ունենք, դժվար պահերին կարող էինք շատ ավելի լավ խաղալ։ Բարդ մրցաշրջան էր։ Մենք հաղթեցինք առաջնությունը, բայց մրցաշրջանի սկզբում դժվար էր:

Մենք շատ բան ցույց չտվեցինք «Ռեալի» դեմ խաղերում։ Կարծում եմ՝ նրանց հետ խաղը սպանեց մեզ։ Այնուամենայնիվ, մենք հաղթեցինք առաջնությունը, որը երբեք հեշտ չի տրվում։ Բայց մեր երազանքն էր ավելի առաջ գնալ Չեմպիոնների լիգայում»,- Վերատիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: