Դա նման էր պատերազմի՝ մեծ, շատ մեծ ճակատամարտի. Ռոդրիգո

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, ասել է, որ իր ակումբի դրամատիկ դուրս մնալը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից նման էր պատերազմի:

«Դա նման էր պատերազմի՝ մեծ, շատ մեծ ճակատամարտի: Մենք շարունակում ենք մտածել տեղի ունեցածի մասին։ Դա դժվար է: Սպասում ես ութ ամիս այս պահին, իսկ հետո այն հեռանում է վերջին պահին։

«Ռեալից» կրած պարտությունը շատ ու շատ մեծ էր, բայց ֆուտբոլն ինքնին այդպիսին է։ Մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք Պրեմիեր լիգային, քանի որ այն ավելի բարդ է:

«Լիվերպուլից» նվերներ չենք սպասում և պետք է շարունակենք։ Մենք ունենք երեք եզրափակիչ, և մենք պետք է ավարտենք մրցաշրջանը այնպես, ինչպես արժանի ենք»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Goal-ը: