Դոնչիչը եզակի ցուցանիշ է գրանցել NBA-ում

«Դալաս Մավերիքսի» աստղային պաշտպան Լուկա Դոնչիչը « Ֆինիքս Սանսի» դեմ շարքի 4-րդ խաղում իր անվան դիմաց գրանցել է 26 միավոր, 7 անդրադարձի տիրում և 11 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով, Դոնչիչը փլեյ-օֆֆի իր առաջին 20 խաղում վաստակել է 650 միավոր, կատարել 150 ռեբաունդ և 150 արդյունավետ փոխանցում: Նա միակն է NBA-ի պատմության մեջ, ով կարողացել է այս հատվածի համար հասնել նման թվերի:

Այս խաղում «Դալասը» 111:101 հաշվով հաղթել է «Սանսին» և դիմակայությունում հաշիվը դարձրել 2:2: