Ռեալը պայմանագրի երկարաձգման առաջարկ է կատարել իր ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ինչպես հայտնում է As-ը, կիսապաշտպանին արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկվել երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Ես արդեն խոսել եմ նրա հետ, և նա շատ լավ գիտի, թե ինչ եմ մտածում ես և ինչ է մտածում ակումբը:

Նա պետք է իր համար լավագույն որոշումը կայացնի։ Հիանալի կլինի, եթե վերջինս մնա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին։