Բարսելոնայի ֆուտբոլիստները «հաղթական միջանցք» կկազմեն Բետիսի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ թիմը պատրաստ է հաղթական միջանցք կազմել «Բետիսի» համար՝ Իսպանիայի գավաթը հաղթելու կապակցությամբ։

«Մենք պատրաստվում ենք հաղթական միջանցք կազմել «Բետիսի» համար, քանի որ նրանք նվաճեցին Իսպանիայի գավաթը։ Սա նվաստացում չէ և մեր երիտասարդներին սովորեցնում է արդար խաղի կարևորությունը։ Ես ինքս նախկինում ստիպված եմ եղել դա անել «Ռեալի» համար և երբեք դրա հետ խնդիր չեմ ունեցել»,- ասել է Չավին Mundo Deportivo-ին։

Ավելի վաղ Մադրիդի «Ատլետիկոն» հրապարակավ հայտարարել էր, որ չի կազմի չեմպիոնական միջանցք Մադրիդի «Ռեալի» համար։

«Բետիս»-«Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 7-ին։