Հայտնի մասնագետը մոտ է ԱԱ-ի մասնակից հավաքականը գլխավորելուն

Ինչպես տեղեկացնում է Bein Sports-ը, Անդրե Վիլաշ-Բոաշը կապ է հաստատել Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

Պորտուգալացի մարզիչը կարող է գլխավորել ազգային հավաքականն Աշխարհի առաջնությունում։

Թիմի ներկայիս մարզիչ Վահիդ Հալիլոջիչը կոնֆլիկտներ ունի հավաքականի մի շարք առաջատարների հետ։ Խոսքը Հակիմ Զիեշի և Նուսաիր Մազրաուիի մասին է։ Ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն աջակցում մարզչին, նրանք ցանկանում են թիմի աստղերին տեսնել Աշխարհի առաջնությունում։

Վիլաշ-Բոաշը պատրաստ է այս փորձին: Նախկինում մասնագետը չի աշխատել ազգային հավաքականների մակարդակով։ Աշխարհի առաջնությունում Մարոկկոն կհանդիպի Բելգիայի, Խորվաթիայի և Կանադայի հետ: