Ռոդրիգեսը կարող է դառնալ MLS-ի ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հետաքրքրված է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, ամերիկյան ակումբն արդեն կապի մեջ է եղել 30-ամյա Խամեսի հետ՝ քննարկելով նրա հետ հնարավոր համագործակցությունը։

Ներկայումս կոլումբիացին «Էր Ռայան» ակումբի խաղացող է։

Նշվում է, որ «Ինտեր Մայամին»պատրաստ է Ռոդրիգեսին դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը և նրան տարեկան վճարել 6,5 միլիոն ֆունտ (7,6 միլիոն եվրո), ինչը ավելին է, քան Գոնսալո Իգուաինի 5,6 միլիոն ֆունտ աշխատավարձը: