Սոնը մոտ է ԱՊԼ-ի ռեկորդակիր դառնալուն

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում խփել է 19 գոլ, մինչդեռ կորեացին 11 մետրանոցից ոչ մի գոլ չի խփել։

Ինչպես հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը, առաջնության պատմության մեջ եղել է միայն մեկ դեպք, երբ խաղացողը մեկ մրցաշրջանում խփել է 20 գոլ՝ չիրացնելով ոչ մի 11 մետրանոց հարված։

Դա եղել է Գարեթ Բեյլը, ով նման արդյունք է գրանցել հենց «Տոտենհեմի» կազմում 2012/13 մրցաշրջանում։

«Տոտենհեմին» մնացել է անցկացնել 4 խաղ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, իսկ Սոնը հիանալի հնարավորություն ունի կրկնելու կամ նույնիսկ գերազանցելու Բեյլի ռեկորդը։