Պիկեն իր կարծիքն է հայտնել Հոլանդի ու Մբապեի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր կարծիքով։

«Հոլանդն ու Մբապեն աշխարհի լավագույն խաղացողներից են. նրանք շատ երիտասարդ են և մեծ պոտենցիալ ունեն՝ նվաճելու «Ոսկե գնդակը»:

Հոլանդը կենտրոնական հարձակվող է՝ գոլային դրվագները եզրափակելու համար: Մբապեն ավելի բազմակողմանի խաղացող է, ով կարող է խաղալ եզրերում և կենտրոնում: Երկուսն էլ շատ լավն են։

Հոլանդի դեմ խաղալու հնարավորություն չեմ ունեցել, բայց Մբապեի դեմ խաղացել եմ։ Դժվար է ընտրել լավագույնին»,- ասել է Պիկեն Sky Sports-ին տված հարցազրույցում։