Հաճախորդը խաղադրույք է կատարել Ռեալի հաղթանակի վրա, Ռոդրիգոյի գոլից 15 վայրկյան առաջ

Խաղադրույքների վրա մասնագիտացված էջը պատմել է, որ պրոֆեսիոնալ խաղադրույք կատարող Caesars Sportsbook- նիքնեյմով անձը 1000 դոլար է խաղադրույք կատարել Մադրիդի «Ռեալի» հաղթանակի վրա «Սիթիի» դեմ խաղում:

Դա տեղի է ուենցել 90-րդ րոպեին այն ժամանակ, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ «քաղաքաբնակների»։ Խաղադրույքից 15 ​​վայրկյան անց Ռոդրիգոն հավասարեցրել է հաշիվը և տվել քամբեքի մեկնարկը։

Խաղադրույքի պահին գործակիցը 45 է եղել։ Այսպիսով, հաճախորդը կարողացել է վաստակել 45 հազար դոլար։