Արդեն մտածե՞լ եք, թե ինչ արդարացում պետք է գտնեք, երբ Ռեալը հաղթի 14-րդ գավաթը. Լոպես

Իսպանացի թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսը հավատում է Մադրիդի «Ռեալի» հաղթանակին Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Արդեն արդարացում գտե՞լ եք այն դեպքի համար, եթե «Ռեալը» 14-րդ անգամ հաղթի Չեմպիոնների լիգան:

Ինձ դուր է գալիս սա. «Լիվերպուլը» ուժասպառ ներկայացավ եզրափակչին, քանի որ նրանք ԱՊԼ-ում պայքարել էին մինչև վերջին տուրը»,- թվիթերում գրել է 40-ամյա իսպանացին։

Լոպեսը Մադրիդի «Մասթերս» մրցաշարի տնօրենն է: Նա էր փոխել Ռաֆայել Նադալի հանդիպման ժամը, որպեսզի վերջինս ներկա լինի «Ռեալ»-«Սիթի» կիսաեզրափակչին։