Անրի. ՉԼ-ի եզրափակչում կհանդիպեն «Ոսկե գնդակի» 2 գլխավոր հավակնորդները

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի խոսքով՝ «Ոսկե գնդակի» հաղթողը կարող է որոշվել մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Ոսկե գնդակի» երկու ֆավորիտներն են Սադիո Մանեն և Կարիմ Բենզեման: Նրանց մենապայքարն էլ ավելի հետաքրքիր կդարձնի եզրափակիչը»,- CBS Sports-ին տված հարցազրույցում ասել է «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին խաղացողը։

«Ես դեռ հավատում եմ, որ Բենզեման մրցանակի գլխավոր հավակնորդն է, բայց, եթե Մանեն «Լիվերպուլի» հետ հաղթի եզրափակչում փաստերն արդեն իր կողմը կլինեն։

Մանեի հաղթանակը մեծ իրադարձություն կլինի ողջ Աֆրիկայի համար, բայց ես աջակցում եմ Բենզեմային»,- եզրափակել է Անրին: