Մոյեսը ներողություն է խնդրել գնդակ մատակարարող տղայից

«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի գերմանական «Այնտրախտի» հետ պատասխան խաղի 79-րդ րոպեին տեխնիկական հատվածում ագրեսիվ պահվածքի համար իր հեռացման մասին։

Շոտլանդացի մասնագետին դուր չէր եկել գնդակներ մատակարարող տղայի աշխատանքը, ինչի համար Մոյեսը հետ շպրտել է գնդակը իր վերջինիս ուղղությամբ։

«Ես ոտքով գնդակը հարվածեցի այն տղայի վրա, ով այն տվել էր ինձ, և դրա համար ներողություն եմ խնդրում: Նա չափազանց մեղմ ու թույլ նետեց այն ինձ վրա»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Այս խաղում «Վեսթ Հեմը» պարտվեց «Այնտրախտին» 0:1 հաշվով և լքեց հետագա պայքարը: