Բարսելոնան բանակցություններ է սկսել Չելսիի ևս մեկ ֆուտբոլիստի հետ

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն և «Բարսելոնան» բանակցություններ ես սկսել տեղափոխվելու շուրջ։ Լոնդոնյան ակումբը չի պատրաստվում խանգարել ֆուտբոլիստին:

Ալոնսոնկորցրել է իր տեղն հիմնական կազմում՝ մրցակցությունը զիջելով Բեն Չիլվելին։ Միայն վերջինիս վնասվածքն է թույլ տվել իսպանացի պաշտպանին կրկին մեկնարկային կազի խաղացող դառնալ։

Ալոնսոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մեկ տարուց, և խաղացողը հասկացրել է, որ չի ցանկանում կարիերան շարունակել Լոնդոնում։ «Բարսելոնան» հետաքրքրված է պաշտպանով, և կատալոնացիներն արդեն բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։