Ես ուրիշ ծանր պարտություններ էլ եմ ունեցել ՉԼ-ում. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է, թե արդյոք Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունն ամենացավալին էր իր կարիերայում։

«Չեմպիոնների լիգայում ես այլ ծանր պարտություններ եմ ունեցել, ինչպես «Չելսիից», երբ մարզում էի «Բարսելոնան»:

Հիմա մենք շատ մոտ էին ցանկալի արդյունքին։ Առաջին խաղակեսում մեզ համար հեշտ չէր, բայց երկրորդում ավելի լավ խաղացինք: Իրավիճակը մինչեւ վերջ կառավարել չհաջողվեց:

Բացառությամբ այն ամենի, ինչ եղավ վերջում, մենք փայլուն էինք»,- 51-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն: