«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ծաղրել է «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում նրանց անհաջողությունից հետո։
Ֆրանսիացին, ով ութ տարի է անցկացրել «Յունայթեդում» և օգնել է ակումբին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը 2008 թվականին, սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է «կարմիր սատանաների» լեգենդ՝ սըր Բոբի Չարլթոնի կողքին:
«Ի՞նչ եք կարծում, սըր Բոբին և ես քանի՞ տարի պետք է սպասենք: 1, 5, 90 տարի՞», – գրել է Էվրան լուսանկարի տակ` ակնարկելով Չեմպիոնների լիգայում «Սիթիի» կրկնվող անհաջողությունների մասին։
How many years you think me and Sir Bobby will have to check? 1 5 90 years 🤷🏼♀️#ilovethisgame #positive4evra pic.twitter.com/icCcJEMx45
— Patrice Evra (@Evra) May 4, 2022