Ֆերդինանդը խորհուրդ է տվել Լիվերպուլի ֆուտբոլիստներին Ռեալի հետ խաղի համար

Ֆուտբոլային փորձագետ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել մի կողմ թողնել իրենց ինքնագոհությունը և հանգստությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ:

«Անկախ նրանից, թե որտեղ են նրանք, ինչպիսի խաղացողներ ունեն, այս տղաները վստահում են միմյանց, վստահում են մարզչին և երկրպագուներին, նրանք պարզապես խենթ են», – ասել է Ֆերդինանդը «Ռեալի» խաղացողների մասին BT Sport-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ մադրիդյան ակումբի խաղացողներից շատերը Չեմպիոնների լիգայի վճռորոշ փուլերում խաղալու հսկայական փորձ ունեն, ուստի թիմին հաջողվում է հանգստություն պահպանել ամենակրիտիկական իրավիճակներում։

«Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին` Փարիզում։