Ռեալի եզակի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, չնայած պարտվել էր փլեյ-օֆֆում անցկացրած 6 խաղերից 3-ում։

Մադրիդցիները դարձան առաջինը ակումբը 2003/04 մրցաշրջանից հետո` երբ Չեմպիոնների լիգայում մտցվեց 1/8 եզրափակիչը փուլը, որը փլեյ-օֆֆի յուրաքանչյուր փուլում մեկ անգամ պարտվել է, բայց, այնուամենայնիվ, դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, հայտնում է Opta Sports-ը:

Այս մրցաշրջանում 1/8 եզրափակիչում «Ռեալը» 0:1 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, իսկ հետո հաղթեց 3:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում նա նախ 3-1 հաշվով հաղթեց «Չելսիի», իսկ պատասխան խաղում պարտվեց 2-3 հաշվով։ Կիսաեզրափակիչում առաջին հանդիպումը նույնպես պարտվեց` «Սիթիին» 3:4, իսկ հետո հաղթեց 3:1 հաշվով: