Մենք դուրս թողեցինք այնպիսի մեծ ակումբների, որոնք մեծ գումարներ են ծախսել, որպեսզի փորձեն հաղթել ՉԼ-ն. Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է թիմի ճանապարհի մասին դեպի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Մենք դուրս թողեցինք շատ մեծ ակումբների, որոնք մեծ գումարներ են ծախսել՝ փորձելով հաղթել Չեմպիոնների լիգան: Եվ այն ճանապարհը, որը մենք անցել ենք՝ հաղթելով ՊՍԺ-ին, «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին», էլ ավելի տպավորիչ դարձավ վերջին րոպեների հաղթանակների շնորհիվ:

Բոլորը ցանկանում են հաղթել եզրափակիչում՝ հասնելով այնտեղ։

Եթե ​​«Ռեալը» դուրս է գալիս եզրափակիչ, ապա միայն նրա համար, որպեսզի հաղթի»,- ասել է Կուրտուան ​​Movistar-ին: