Դելոֆեուն` Գավիին ու Պեդրիին խորհուրդ է տվել չկրկնել Բարսելոնայում իր սխալները

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն կատալոնական ակումբի երիտասարդ աստղերին խորհուրդ է տվել ավելի լրջորեն օգտվել գլխավոր մարզիչ Չավիի և թիմի վետերանների ղեկավարությամբ հիանալի խաղացողներ դառնալու հնարավորությունից։

«Միակ բանը, որ կարող եմ նրանց խորհուրդ տալ՝ շարունակել նույն ոգով։ Այն ժամանակ ես չունեի կենտրոնացվածություն, մտածելակերպ և համապատասխան միջավայր՝ դիմակայելու այն ժամանակաշրջանին, որում հայտնվել էի իմ երիտասարդության տարիներին»,- ասել է Դելոֆեուն։

Նա հավելել է, որ Չավիից, Բուսկետսից, Պիկեից ու Ժորդի Ալբայից սովորելու շատ բան ունեն։

Դելոֆեուն «Բարսելոնայում» խաղացել է տարբեր մրցաշրջաններում, բայց շատ ժամանակ վարձավճարով հանդես է եկել այլ ակումբներում: Այժմ նա պաշտպանում է իտալական «Ուդինեզեի» գույները։