🎥Եվրո-2020. Եվս մեկ քայլ դեպի երազանք․ Դանիան կիսաեզրափակչում է

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում հանդիպել էին Չեխիայի ու Դանիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց դանիացիների` 2-1 հաշվով հաղթանակով։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին․ Թոմաս Դիլեյնին մրցակցի տուգանային հրապարակում կարողացավ ազատվել պաշտպանների հսկողությունից ու գնդակը գլխով ուղարկեց չեխերի դարպասը։ Առաջին գոլից հետո Չեխիայի հավաքականի խաղացողներն աշխուժացան ու սկսեցին պարբերաբար սպառնալ Չմեյխելի դարպասին։

Սակայն մյուս գոլը ևս դանիացիները խփեցին, կրկին առաջին կեսում․ 42-րդ րոպեին Մեհլեի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Դոլբերգը։

Երկրորդ կեսի սկզբնամասում Պատրիկ Շիկը վերջապես կարողացավ գրավել Շմեյխելի դարպասը՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում ու կրճատելով խաղի հաշվի տարբերությունը։

Այսպիսով, դանիացիները 1992 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկան Եվրոյի կիսաեզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը հայտնի կդառնա արդեն այսօր՝ Անգլիա-Ուկրաինա խաղի արդյունքում։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: