Ալկանտարան կարող է կրկնել Զեեդորֆի հիանալի ցուցանիշը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է կրկնել Կլարենս Զեեդորֆի ձեռքբերումը։ Հոլանդացին Չեմպիոնների լիգան հաղթել է երեք տարբեր թիմերի հետ՝ 1995 թվականին «Այաքսի», 1998 թվականին Մադրիդի «Ռեալի» և 2003 ու 2007 թվականներին «Միլանի» հետ:

Եթե ​​«Լիվերպուլը» հաղթի այս մրցաշրջանի եզրափակչում, Ալկանտարան կկրկնի այս ձեռքբերումը։ Նախկինում ֆուտբոլիստը 2011 թվականին «Բարսելոնայի» և 2020-ին «Բավարիայի» կազմում հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը:

«Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ՝ ընդհանուր 5-2 հաշվով «Վիլյառեալին» հաղթելուց հետո: Անգլիական ակումբի մրցակիցը կորոշվի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» զույգում։