Անչելոտիի գլխավորած թիմերի տխուր վիճակագրությունը Սիթիի դեմ խաղերում

Իտալացի փորձառու մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմերը պարտվել են «Մանչեսթեր Սիթիի» դեմ ինը հանդիպումներից ութում։

«Չելսիի», «Էվերտոնի» և «Ռեալի» ղեկին գտնվող իտալացի մասնագետին հաջողվել է ինը խաղում միայն մեկ հաղթանակ տանել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Դա տեղի է ունեցել դեռևս 2010/2011 մրցաշրջանում, երբ Անչելոտին մարզում էր «Չելսին»: Հիշեցնենք, որ իտալացի մարզչի ներկայիս թիմը՝ Մադրիդի «Ռեալը», այսօր կանցկացնի Չեմպիոնների լիգայի «Սիթիի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղը։

Առաջին խաղում մանչեսթերցիները Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթել էին 4-3 հաշվով։