Ռեալ vs Սիթի. սա գերծանր քաշային կարգում բռնցքամարտի դարի հանդիպումն է. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ «Ռեալ Մադրիդ – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղի սպասելիքներով։

«Սա հրեշավոր խաղ է «Սիթիի» համար շաբաթվա կեսին։ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը իրադարձություն է: Թիմերն արդեն հանդիպել են անցյալ շաբաթ, սակայն պատասխան խաղը գերծանր քաշային կարգում բռնցքամարտի դարի հանդիպումն է:

Այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» մի քանի անգամ քամբեք է կատարել: Կարծում եմ՝ սա այն է, ինչից ամենաշատը կվախենա Գվարդիոլան։ «Մանչեսթեր Սիթին» որքան էլ լավ խաղա, նա կբախվի վտանգավոր գազանի, որը չգիտի, թե ինչ է նշանակում հանձնվել: «Մանչեսթեր Սիթին» պետք է իր կյանքի խաղը խաղա «Սանտիագո Բեռնաբեուում»: Այս հանդիպումը մեծ ազդեցություն կունենա թիմի վրա»,- հայտնում է Նևիլի խոսքերը Sky Sports-ը: