Ես այդ ակումբում երբեք չէի հաղթի 3 Չեմպիոնների լիգա. Կրոս

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե որքան մոտ է եղել 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Դեյվիդ Մոյեսն անձամբ հետաքրքրված էր գերմանացի խաղացողով, նա նույնիսկ մեկնել է Մյունխեն՝ ֆուտբոլիստի հետ անձնական բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, շոտլանդացու հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից» հանգեցրեց նրան, որ Կրոսը ի վերջո միացավ Մադրիդի «Ռեալին»:

«Ես նախապես գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ինձնով։ Մոյեսը հաստատել է դա իր ժամանումով։ Մենք նրա հետ շատ ենք խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ծրագրերի մասին, և դա ինձ համոզեց։

Ի վերջո, մենք բանավոր պայմանավորվեցինք իմ տեղափոխության հարցում։ Տեղափոխումն այդքան դժվար չէր լինի, այն ժամանակ մենք ընդամենը մեկ երեխա ունեինք։

Այո, մոտ էր։ Ես քիչ էր մնում գնայի «Մանչեսթեր Յունայթեդ», բայց ամեն ինչ այդպես չեղավ։

Ես` «ինչ կլիներ, եթե», նման մտքեր չեմ ունենում: Որովհետև դրանց իրական պատասխաններ չկան։ Միակ բանը, որ կարող եմ վստահորեն ասել, դա այն է, որ ես երբեք չէի հաղթի Չեմպիոնների լիգան երեք անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։