Օուեն. Նա պատմության լավագույն պաշտպանն է

Մայքլ Օուենը Վիրջիլ վան Դեյկին համարում է պատմության լավագույն կենտրոնական պաշտպանը։

BT Sport-ի եթերում հեռուստաալիքի փորձագետ Ռիո Ֆերդինանդը, խոսելով «Վիլյառեալ»-«Լիվերպուլ» խաղի մասին (2:3) ասել է. «Վան Դեյկն այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է»:

Դրանից հետո Օուենն ասաց. «Ես ավելի հեռուն կգնայի: Կարծում եմ՝ նա պատմության լավագույն կենտրոնական պաշտպանն է»։

Այնուհետև «Լիվերպուլի» նախկին հարձակվողին հարցրել են, թե ինչն է, նրա կարծիքով, տարբերում վան Դեյկին այս դերում հանդես եկող մնացած խաղացողներից։

«Նա մի քանի գոլ է խփել: Շատ չեն, բայց այստեղ խոսքը մեծագույնների մասին է։ Ինչպես ասացի, Ռիոն լավագույն կենտրոնական պաշտպանն էր, ում հետ երբևէ խաղացել եմ: Բայց որպես կենտրոնական հարձակվող` ես նայում եմ Վան Դեյկին և մտածում. «Ի՞նչ կարելի է անել նրա դեմ ընդհանրապես»:

Նա ավելի մեծ է, ավելի արագ, ավելի ուժեղ, քան մյուսները։ Նա հիանալի է աշխատում գնդակով, գոլ է խփում։ Ես երբեք նման բան չեմ տեսել։

Միակ բանը, որն այս պահին վան Դեյկի օգտին չի խոսում, և ես ընդգծում եմ, այս պահին` դա գավաթներն են։ Նա հաղթել է միայն Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։ Նրանք, ինչպիսիք են Ռիոն, Մալդինին, Բարեզին և մյուս բոլոր խաղացողները, որոնց կարող ես մեծագույնը համարել, նրանք շատ գավաթներ ունեն: Այսպիսով, սա միակ բանն է, որը վան Դեյկի օգտին չէ»,- ասել է անգլիացի նխկին հարձակվողը: