Ջա Մորանտը կրկնել է Լեբրոն Ջեյմսի և Կոբի Բրայանտի նվաճումը

Մեմֆիսի աստղային խաղարկող Ջա Մորանտը դարձավ NBA-ի պատմության մեջ երրորդ խաղացողը, ով 45+ միավոր է վաստակել փլեյ-օֆֆի երկու խաղերում՝ մինչև 23 տարեկան դառնալը, հայտնում է  ESPN Stats & Info-ն:

22-ամյա Մորանտը կրկնել է այն, ինչ նախկինում հաջողվել է անել միայն Լեբրոն Ջեյմսին ու Կոբի Բրայանտին։

Փլեյ-օֆֆի շարքի երկրորդ խաղում «Գոլդեն Սթեյթի» դեմ (106:101, 1-1) Մորանտը վաստակեց 47 միավոր՝ կրկնելով իր անձնական լավագույն ցուցանիշը։

.