Շիկը Եվրո-2020-ում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռոնալդուին

Դանիայի ու Չեխիայի հավաքականները մրցում են Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում։

49-րդ րոպեին չեխ հարձակվող Պատրիկ Շիկը գրավեց մրցակցի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը (2-1):

Հիմա Շիկի ակտիվում Եվրո-2020-ում 5 գոլ է։ Նա այս ցուցանիշով հավասարվեց առաջատար պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն արդեն լքել է մրցաշարը։

Ընդ որում, Շիկը 5 գոլերից միայն մեկն է խփել 11-մետրանոցից, իսկ Ռոնալդուն՝ 3-ը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: