Վենգեր. Ռեալն ունի միջին պաշտպանություն, հիանալի դարպասապահ և լավագույն ռելիզացիան

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին իր կարծիքով։

«Մադրիդի «Ռեալն» ունի միջին պաշտպանություն, բայց հիանալի դարպասապահ:

Կիսապաշտպանությունում կան հմուտ խաղացողներ, ովքեր ունակ են շատ խելացի որոշումներ կայացնել, բայց նրանք արդեն մեծ են։ Երբ նրանք հաղթահարում են ճնշումը, կարողանում են մահացու փոխանցումներ կատարել։

Նրանք ունեն նաև երկու հարձակվող։ Նրանցից մեկն անում է այն ամենը, ինչ ուզում ես տեսնել, նրա յուրաքանչյուր քայլը, նրա ցանկացած որոշում` երազանք է ֆուտբոլից հասկացող մարդկանց համար: Իսկ երկրորդը՝ Վինիսիուսը, կարողանում է միայնակ պահեր ստեղծել։

Ո՞վ է ֆավորիտը:

-«Ման Սիթի»: Այն ավելի ուժեղ թիմ է։ Նրանց միակ խոցելիությունը պաշտպանության օդային փախանցումների անցումը թույլ տալն է, երբ Ուոքերը չի խաղում:

Իսկ Մադրիդի «Ռեալն» ունի հիանալի հնարավորություն: Նրանք ունեն պահերի ռեալիզացիա ամենաբարձր ցուցանիշը, որը ես տեսել եմ Չեմպիոնների լիգայում»,- ասել է Վենգերը beIN Sports-ին: