Վան Դեյկ. Մեզ համար տարբերություն չկա, թե ում հետ կխաղանք եզրափակչում

Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, թե ում դեմ կցանկանար խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում.

«Լիվերպուլի» պաշտպանը կիսվել է իր կարծիքով «Վիլյառեալի» հետկիսաեզրափակչի հանդիպումներից հետո (2:0, 3:2).

«Մեզ համար ընդհանրապես նշանակություն չունի [ում հետ խաղալ եզրափակչում]. Ում հետ էլ խաղանք, դա շատ դժվար քննություն է լինելու։ Մենք Սիթիին շատ լավ ենք ճանաչում ենք, նրանք էլ մեզ լավ գիտեն:

Ռեալը` Ռեալ է: Նրանք ունեն աշխարհի լավագույն հարձակվողին [Բենզեման] այս պահին: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա «Ռեալի» և «Սիթի» դիմակայությունը»,- Վան Դեյկի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը:։