🎥 «Sport Զրույցներ» Դավիթ Մանոյանի և Նենսի Ավեսյանի հետ

TotoGaming–ը իր ամբասադոր Դավիթ Մանոյանի հետ համատեղ սկսել է «Sport Զրույցներ» յութուբյան հաղորդումների շարքը:

Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում քննարկվում են սպորտին առնչվող հարցեր՝ հրավիրված հյուրի հետ: Այս նախագծի նպատակն է զարգացնել սպորտը Հայաստանում՝ ընդգրկելով լայն լսարան և տարբեր տարիքային խմբեր: Քննարկվող հարցերը ակտուալ են և թույլ են տալիս բացահայտել մեր մարզիկներին, նրանց անցած ճանապարհը, ինչպես նաև ուղեցույց և մոտիվացիա են հանդիսանում մյուս մարզիկների համար:

«Sport Զրույցներ» 2–րդ հաղորդման շրջանակում Դավիթ Մանոյանի հյուրը Նենսի Ավեսյանն էր՝ Լոս Անջելեսում բնակվող հայ ֆուտբոլիստ, ով միացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականին 2018 թվականին: Մոտ 30 րոպե հետաքրքիր ու հագեցած քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել թե՛ կանանց և տղամարդկանց ֆուտբոլին առնչվող թեմաներին և թե՛ Հայաստանում ու ԱՄՆ–ում ֆուտբոլի տարբերություններին: Նայելով հաղորդումը՝ ձեզ համար կբացահայտեք հետաքրքիր փաստեր մարզիկների կյանքից, կտեղեկանաք նորությունների ու առաջիկայում Հայաստանում սպասվող սպորտային բարեփոխումների մասին:

Նման և այլ հետաքրքիր թեմաներ դուք կգտնեք «Sport Զրույցներ»–ում՝ այստեղ: