Ստոիչկով. Իրականում Գվարդիոլայի Բարսելոնան կառուցել է Ռայկարդը

«Բարսելոնայի» բուլղարացի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլան, ով գլխավորել է ակումբը 2008-ից 2013 թվականներին, իրականում ինքնուրույն մեծ հաջողությունների չի հասել, քանի որ թիմն իր համար պատրաստել է նախորդ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը։

Ստոիչկովի կարծիքով՝ թիմը կհաղթեր այդ ամենն նաև այլ մարզչի հետ:

«Բարսելոնան» արդեն պատրաստ էր։ Պեպի աշխատանքը շատ պարզ էր, մանավանդ որ նա շատ լավ գիտեր Մասիայի կառուցվածքը։ Բայց թիմը, որը նա ստացել է` հավաքել և պատրաստել է Ռայկարդը: Եվ այդ կազմը՝ Անրիի Դեկուի, Ռոնալդինյոյի, Պույոլի, Ինիեստայի, Մեսսիի, Չավիի հետ, հաղթանակների կհասներ առանց Գվարդիոլայի»,- մեջբերում է Ստոիչկովին Mirror-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի հենց առաջին տարում «Բարսելոնան» հաղթել է մրցաշրջանի բոլոր վեց մրցաշարերում: