Գլխավորն այն է, որ երբ տուն գնաս ու գլուխդ դնես բարձին, հասկանաս, որ արել ես առավելագույնը. Կազեմիրո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով:

«Ես հանդիպել եմ այնքան մեծ խաղացողների, ովքեր չեն հասել դրան: Ես երջանիկ եմ զգում: Ընդամենը 30 տարեկան եմ և ցանկանում եմ ավելի շատ հաղթել: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է համեմատվել Չեմպիոնների լիգայում հաղթելու հետ, բայց դա դժվար է բացատրել: Այս զգացումը հայտնի է միայն հաղթողներին։

Սա կիսաեզրափակիչն է, և մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կորոշվի ամենափոքր դետալներով։ Հաղթում է այն թիմը, որը թույլ է տալիս նվազագույն սխալներ: Մեր զույգում ֆավորիտ չկա: Երկու թիմի համար էլ դժվար է լինելու։

Գլխավորն այն է, որ երբ տուն գնաս ու գլուխդ դնես բարձին, հասկանաս, որ արել ես առավելագույնը։ Անկախ արդյունքից, քանի որ ֆուտբոլում միշտ լինում են հաղթանակներ ու պարտություններ, իսկ մրցակիցների տարբերությունը կարող է նվազագույն լինել»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։