Նեյմարը Մոնակոյում պոկերի մրցաշարին մասնակցել է 25000 եվրո ներդրումով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մասնակցել է բարձր խաղադրույքներով պոկերի մրցաշարին, հայտնում է GFFN-ը:

ֆուտբոլիստը մասնակցել է անցած շաբաթավերջին անցկացված 25,000 եվրո արժողությամբ No-Limit Texas Hold’em մրցաշարին և զբաղեցրել 29-րդ տեղը` 75 մասնակիցների մեջ:

Մոնակոյում անցկացված մրցաշարը նորից մասնակցելու իրավունք է տվել` 550 եվրո վճարով։ Բրազիլացին օգտվել է այդ իրավունքից, որից հետո 140 մասնակիցների մեջ զբաղեցրել է 74-րդ տեղը: