📷Չեխիայի հավաքականի նվերը Դանիային՝ ի աջակցություն Էրիկսենի

Չեխիայի հավաքականն իր աջակցությունն է հայտնել Դանիայի ընտրանու կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։

Եվրո-2020-ի Չեխիա-Դանիա խաղից առաջ չեխերը մրցակցին իրենց ստորագրություններով հավաքականի մարզաշապիկ են նվիրել, որի վրա Էրիկսենի անունն է։

Նաև խաղից առաջ Էրիկսենի մարզաշապիկի տեսքով հսկայական բաներ է բացվել խաղադաշտում։

Հիշեցնենք, որ Եվրոյի 1-ին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի ընթացքում Էրիկսենի մոտ սրտի կանգ էր եղել․ տեղադրվել է դեֆիբրիլյատոր նման միջադեպերից հնարավորինս խուսափելու համար։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: