Մայնցին պարտվելուց հետո, Բավարիայի ֆուտբոլիստները մեկնել են Իբիցա

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները ենթարկվոել են քննադատության Իբիցայում կարճատև արձակուրդ անցկացնելու համար այն բանից հետո, երբ Բունդեսլիգայի շրջանակում պարտվել են Մայնցին 1:3 հաշվով:

Ապրիլի 23-ին «Բավարիան» նվաճեց իր 10-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը այնուհետև շաբաթ օրը Մայնցում անհաջող ելույթ ունեցավ:

Չնայած այս պարտությանը, «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանը հավատարիմ մնաց խաղացողներին կիրակի և երկուշաբթի արձակուրդ տալու իր ծրագրին, որից մեծամասնությունը օգտվեց՝ մեկնելով իսպանական Իբիցա կղզի:

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը քննադատել է այս ուղևորությունը.

«Դա ընդհանրապես անհրաժեշտ չէր, հատկապես նման խաղից հետո: Եթե ես լինեի Յուլիան Նագելսմանի փոխարեն, ավելի կոշտ քայլեր կձեռնարկեի. հանգստյան օրերը կչեղարկվեին նման խաղից հետո»,- ասել է Մատեուսը Sky TV-ին։