Լացիոն պատասխանել է Մոուրինյոյին

Հռոմի «Լացիոն» պաշտոնական հայտարարություն է տարածել իր կայքում՝ պատասխանելով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն պնդումներին, թե «արծիվները» իրենց հաղթական գոլը «Սպեցիայի» դեմ խաղում խփել են խաղից դուրս վիճակից:

«Այն, որ 2022 թվականին մրցակցի մարզիչը մրցավարական սխալների համատեքստում բազմիցս հիշատակում է այլ ակումբների մասին, ցույց է տալիս, որ նա պատկերացում չունի իր պրոֆեսիոնալ դերի մասին։ Նա տարված է «Լացիոյով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջերս «Լացիոն» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Սպեցիային»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի պաշտպան Ֆրանկո Աչերբին հաղթական գոլը խփել է խաղից դուրս իրավիճակից: