Ալբոն. Ոմանք Ֆերստապենին համարում են մեծամիտ, բայց նա պարզապես շատ ինքնավստահ է

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ալեքսանդր Ալբոնը խոսել է «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի մասին, ում հետ նախկինում հանդես է եկել նույն թիմում։

«Մաքսն ամենևին էլ քաղաքական գործիչ չէ։ Նա շատ անմիջական է, ամենաանմիջական մարդկանցից մեկը, ում ես երբևէ հանդիպել եմ։ Նա շատ ինքնավստահություն ունի։ Սա մինչև չեմպիոն դառնալը։ Նա միշտ պատասխաններ է տալիս մրցուղու վրա:

Մաքսն ունի մեծ ինքնավստահություն, որը գալիս է, երբ հաղթում ես աշխարհի առաջնությունը, բայց այնպես չէ, որ դրանից առաջ նա ուներ վստահության պակաս: Ոմանք նրան մեծամիտ են համարում։ Չեմ կարծում, որ նա այդպիսին է: Կարծում եմ՝ նա պարզապես շատ վճռական է, ինքնավստահ, բայց ոչ մեծամիտ»,- Ալբոնի խոսքերն է մեջբերում RacingNews365-ը։